Ռուբեն Հակոբյանի սուր հայտարարությունները նկատի ունենալով՝ ինչ-որ տեղ կանխատեսելի էր փաշիստական ռեժիմի նման ռեակցիան:
Բայց այ թե ի՛նչն է հետաքրքիր:
Երբ Սամվել Կարապետյանը մեկ ամիս առաջ մի երկու նախադասություն ասաց, որոնց մեջ կոչ ընդհանրապես չկար, առավել ևս՝ բռնության, ռեժիմի հարձակումը հետևեց գրեթե կայծակնային արագությամբ:
Իսկ Ռուբեն Հակոբյանի դեպքում, նկատենք, ռեժիմի ժանդարմերիան է հայտարարում, թե... հարցազրույցը 17 օր առաջ է եղել՝ հուլիսի 1-ին:
Զարմանալի է, որ 17 օր մի կերպ դիմացել են և միայն այսօր (18.07.2024թ.- irates.am) են դիմել ձերբակալության:
Այսինքն, ստացվում է, որ քաղաքական գործիչը «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ է արել»... 17 օր ոչ մի իշխանության զավթում չի եղել, կոչին գործնական արձագանք չի եղել...
Եվ միայն 17 օր անց փաշինյանական ռեժիմի ժանդարմերիան հանկարծ լեթարգիական քնից զարթնել է ու ասել՝ «վայ, բա էն իշխանություն զավթելու կոչը ինչ եղավ...»:
Արա, բա որ էդ 17 օրվա մեջ կոչն իրականությու՞ն դառնար...
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ